Ամբողջ աշխարհում սառցադաշտերը արագորեն հալչում են

Ամբողջ աշխարհում սառցադաշտերը արագորեն հալչում են

Սերգեյ Բոդրովի կյանքը խլած սառցադաշտը նորից սպառնում է: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի» կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Ամբողջ աշխարհում սառցադաշտերը արագորեն հալչում են։ Վերջին 20 տարվա ընթացքում այս գործընթացն արագացել է գրեթե կրկնակի։ Գիտնականներն ահազանգում են մտահոգիչ կանխատեսումների մասին, օրինակ՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն, մինչև 2030 թվականը կարող է լիովին զրկվել իր սառցե գլխարկից։

Կովկասում ևս սառցադաշտերը հետզհետե անհետանում են։ Սակայն դրանց թվում կա մի սառցադաշտ, որը ոչ թե փոքրանում է, այլ ընդհակառակը՝ աճում է։ Խոսքը ողբերգական հուշերով հայտնի Կոլկա սառցադաշտի մասին է։ Նրա ակտիվությունը, սակայն, ուրախություն չէ, այլ լուրջ անհանգստության պատճառ։

Հիշեցնենք 2002 թվականի սեպտեմբերին Կոլկա սառցադաշտի հսկայական սահքը դարձավ աղետ՝ խլելով առնվազն 125 մարդու կյանք։ Զոհերի թվում էին նաև ռեժիսոր Սերգեյ Բոդրով Կրտսերի ղեկավարած կինոնկարի նկարահանող խմբի անդամները»,– գրել է նա։