Փոփոխություններ Վրաստանի կրթության և գիտության օրենքում

Փոփոխություններ Վրաստանի կրթության և գիտության օրենքում

«Ընդհանուր կրթական հաստատությունների՝ հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակով հիմնադրման և հանրային դպրոցի կանոնադրության հաստատման մասին» Վրաստանի կրթության և գիտության օրենքում փոփոխություններ են կատարվել։ aliq.ge

Փոփոխությունների համաձայն՝ առանձնացվել են ռուսական, հայկական և ադրբեջանական մասնաճյուղեր ունեցող դպրոցները.

  •  Ախալցիխե քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Ախալցիխե քաղաքի №3 հանրային դպրոցում և Դիդի (Մեծ) Պամաջի գյուղի հանրային դպրոցում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և հայերեն մասնաճյուղերով,
  • Լագոդեխի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Դավիթիանի գյուղի հանրային դպրոցում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և ռուսերեն մասնաճյուղերով,
  • Բոլնիսի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Գետա, Դարբազի, Ձվելի Քվեշի և Ջավշանիանի գյուղերի հանրային դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և ադրբեջաներեն մասնաճյուղերով,
  •  Դմանիսի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Զեմո Կարաբուլախ գյուղի հանրային դպրոցում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և ադրբեջաներեն մասնաճյուղերով,
  •  Ծալկայի քաղաքի կրթական ռեսուրս կենտրոնի ենթակայության տակ գտնվող Աշյալա, Կիզիլքիլիսա և Դաշբաշի գյուղերի հանրային դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի վրացերեն և հայերեն մասնաճյուղերով։