
Վրաստանի կրթության նախարարության ներառական (ինկլյուզիվ) կրթության վարչությունը կմիավորվի ռազմավարական պլանավորման վարչությանը և այլևս անկախ չի գործի։ Տեղեկությունը հաստատել է Կրթության նախարարությունը։ aliq.ge
Նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ նախարարության կառուցվածքի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով միավորվել են ռազմավարական պլանավորման և ներառական զարգացման վարչությունները։ Ըստ հայտարարության՝ նախկին ներառական զարգացման վարչությանը շնորհվել է ավելի մեծ ռազմավարական նշանակություն։
Ներառական կրթության գործառույթը բոլոր տեսակի հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների ուսումնառության մասնակցության ապահովումն է իրենց հասակակիցների հետ։ Հաշվի են առնվում նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների անհատական կարիքները։
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից Վրաստանում կփակվի նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։