Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ստամբուլյան պայմանավորվածությունների շրջանակներում Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին և փոխարենը ստացել է 27 ռուս զինվորականի մարմին:

«Սկսվել է զոհված զինվորների մարմինների փոխանցումը՝ համաձայն «ստամբուլյան պայմանավորվածությունների»», – գրել է նա իր Telegram ալիքում:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պայմանավորվածությունները ռազմագերիների փոխանակման վերաբերյալ ձեռք են բերվել հունիսի 2-ին Ստամբուլում: «Բոլորին բոլորի դիմաց» փոխանակման ենթակա էին գերի վիրավորներն ու ծանր հիվանդները, ինչպես նաև 25 տարեկանից ցածր անձինք: