
Քութայիսիում հրդեհի հետևանքով մահացել է մի երիտասարդ։
22-ամյա Միշո Աշվեթիան մահացել է Թաղաշվիլի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է բնակելի շենքում, Միշո Աշվեթիան քնած է եղել և չի կարողացել դուրս գալ։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։ interpressnews.ge