Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ

Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ

Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը, գրում է Sputnik-ը։ 

Իրան-Իսրայել աճող հակամարտության հետևանքով Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթեր կամ փոխել օդային երթուղիները։ Այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ և Wizz Air-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի համաձայն՝ այս պահի դրությամբ Armenia Airways-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը ևս հետաձգված է։