
Գոնիոյի կենտրոնական մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երեք երիտասարդ, երկուսը՝ վիրավորվել։
Վիրավորներին շտապօգնության խումբը տեղափոխել է Բաթումիի բժշկական կենտրոն (ԲԲԿ)։
Տեղի բնակիչների խոսքով՝ վթարի հետևանքով բախվել են երկու մեքենա, որից հետո մեքենաներից մեկը բախվել է նաև բեռնատարի։
Դեպքի վայրում մոբիլիզացված են Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, ընթանում են քննչական գործողություններ։ interpressnews.ge