Ապարանում պտտահողմի հետևանքով կան տուժածներ. վնասվել են շինություններ, խանութներ

Ապարանում պտտահողմի հետևանքով կան տուժածներ. վնասվել են շինություններ, խանութներ

Պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը:

Նշվում է, որ ըստ Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանի` վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։

Հարկ է նշել, որ Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am–ին:

Լուսագյուղ վնասվել է 5 տան տանիք, Ապարանի Գարեգին նժդեհի փողոցում 4 տան տանիք, Գայի փողոցում՝ մեկ շենքի տանիք։ Եկեղեցու մոտակայքում շենքի պոկված թիթեղից վնասվել են ավտոմեքենաներ։

Քաղաքում վնասվել են բնակելի շինություններ, խանութներ։ Փողոցներում մեծ թվով թիթեղներ կան ընկած և ծառեր են տապալվել։