Որդին շենքից մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել

Որդին շենքից մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել

Հունիսի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:  Ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Նելլի Գրիգորյանին ցած է նետել, ապա տանիքից իրեն է ցած նետել: 

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է տղան տանիքից իրեն ցած նետել: