
Սննդի ազգային գործակալությունը դադարեցրել է շաուրմա պատրաստող Street Food 125 օբյեկտի արտադրական գործընթացը։ Գերատեսչության տարածած տեղեկության համաձայն՝ Թբիլիսիի քաղաքային ծառայության տեսչական խումբը պետական վերահսկողություն է իրականացրել Street Food 125 սննդի օբյեկտում։ Գրում է Ալիք մեդիան․
Ստուգման ընթացքում տեսուչները սալմոնելա բակտերիայի հայտնաբերման նպատակով վերցրել են 5 նմուշ, որոնք հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում։ Հետազոտված բոլոր հինգ նմուշներում հայտնաբերվել է պաթոգեն մանրէ՝ սալմոնելա (SALMONELLA)։
Street Food 125-ում իրականացվել է նաև արտահերթ ստուգում, որի շրջանակում հայտնաբերվել են այլ լուրջ խախտումներ։ Օբյեկտը տուգանվել է և, համաձայն օրենսդրության` արտադրական գործընթացը դադարեցվել է մինչ խախտումների վերացումը։
Միաժամանակ պարզվել է այն ընկերությունը, որը Street Food 125-ին միս էր մատակարարում։ Սալմոնելայի հայտնաբերման նպատակով վերցվել են խոզի մսի նմուշներ, որոնք կանցնեն ստուգման փուլ։