
Սննդի ազգային գործակալությունը հունվար-մարտ ամիսներին անցկացված ստուգումների ընթացքում Սամցխե-Ջավախեթիում գտնվող ձեռնարկություններում հայտնաբերել է հինգ կրիտիկական և 43 ոչ կրիտիկական անհամապատասխանություններ։
Կրիտիկական անհամապատասխանություններից երեքը հայտնաբերվել են Բակուրիանիում, որտեղ հյուրանոցներից մեկում, շաուրմայի խանութում և ռեստորանում խախտվել են տարբեր սանիտարահիգիենիկ նորմեր։
Մնացած երկու դեպքերը հայտնաբերվել են Ախալցիխե քաղաքի կենդանիների սպանդանոցներում և Ծղալթբիլա գյուղում, որտեղ առաջին դեպքում պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել, իսկ երկրորդ դեպքում՝ սանիտարահիգիենիկ չափորոշիչները չեն պահպանվել։
Ինչ վերաբերում է ոչ կրիտիկական անհամապատասխանություններին, ԱԱԾ-ն 26 դեպք է հայտնաբերել Ախալցիխեի մունիցիպալիտետում, 7-ը՝ Նինոծմինդայում, 3-ը՝ Ախալքալաքում, 3-ը՝ Բորժոմիում, 2-ը՝ Ասպինձայում և 2-ը՝ Ադիգենիում։