Ավելի քան 400 զոհ, 3000 վիրավոր. Իրանը նոր տվյալներ է հրապարակել

Ավելի քան 400 զոհ, 3000 վիրավոր. Իրանը նոր տվյալներ է հրապարակել

Իրանի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին:

«Այսօր առավոտվա դրությամբ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 անպաշտպան իրանցի, իսկ 3056-ը վիրավորվել են հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից», – X-ում գրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակը:

Իսրայելի պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը հայտնել են 24 զոհի մասին: