
Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեին։
Բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության պաշտոնական պատճառը նրա ենթադրյալ ներգրավվածությունն է կոռուպցիայի մեջ։
Ռոմեո Միքաուտաձեի ձերբակալության մասին տեղեկությունը հայտնի է դարձել հունիսի 21-ին։
Ռոմեո Միքաուտաձեի ձերբակալման պատճառների վերաբերյալ Պետական անվտանգության ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվությունը սա է.
«Վրաստանի պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցների կողմից դատարանի որոշման հիման վրա անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար Ռ. Մ.-ն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և միլիոնավոր լարիի անօրինական եկամուտների օրինականացման մեղադրանքով»։
Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը Միքաուտաձեն զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում՝ պետական և քաղաքական։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք նախատեսում են 9-ից 12 տարի ազատազրկում։