Եղանակը առաջիկա օրերին

Եղանակը առաջիկա օրերին

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հունիսի 24-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ հունիսի 25-26-ին՝ հիմնականում չոր եղանակ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում եղանակը հիմնականում չոր կլինի. հունիսի 24-ին ժամանակ առ ժամանակ կփչի հյուսիս-արևմտյան ուժեղ քամին։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +26, իսկ հունիսի 25-26-ին՝ +29, +31 աստիճան։

«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի). Հունիսի 24-ին հնարավոր է թույլ կարճատև անձրև՝ ամպրոպով, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +27+29 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունիսի 24-ին սպասվում է թույլ կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ հունիսի 25-26-ին՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ի օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +24, +26, իսկ հունիսի 25-ին և 26-ին՝ +30, +32 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք). Հունիսի 24-ին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ հունիսի 25-26-ին՝ հիմնականում չոր եղանակ։ Հունիսի 24-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22, իսկ հունիսի 25-ին և 26-ին՝ +28, +30 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո). Հունիսի 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հունիսի 25-26-ին՝ հիմնականում չոր եղանակ։ Հունիսի 24-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20, իսկ հունիսի 25-ին և 26-ին՝ +26, +28 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի). Հունիսի 24-26-ին սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Հունիսի 24-ին սպասվում է ուժեղ արևմտյան քամի։ Շիդա Քարթլիում հունիսի 24-ին օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան, հունիսի 25-26-ին՝ +28+30 աստիճան, իսկ Քվեմո Քարթլիում հունիսի 24-26 – +29+31 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո). Հունիսի 24-26-ը սպասվում է մեծ մասամբ չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +26, +28 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի). Հունիսի 24-ին հնարավոր է թույլ կարկուտ, կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ հունիսի 25-ին և 26-ին սպասվում է մեծ մասամբ չոր եղանակ։ Հունիսի 24-ին օդի ջերմաստիճանը կլինի 23, +25, իսկ հունիսի 25-ին և 26-ին՝ +27+29 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո). Հունիսի 24-ին սպասվում է թույլ կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ հունիսի 25-26-ին՝ չոր եղանակ։ Հունիսի 24-ին օդի ջերմաստիճանը կլինի +16, +18, իսկ հունիսի 25-ին և 26-ին՝ +21+23 աստիճան», – նշում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։