Ատամնաբույժը երկու տարի բուժել է մարդկանց՝ սովորելով YouTube-ից և ChatGPT-ից

Ատամնաբույժը երկու տարի բուժել է մարդկանց՝ սովորելով YouTube-ից և ChatGPT-ից

Չեխիայում 22-ամյա երիտասարդը բացել է ատամնաբուժական կլինիկա՝ առանց որևէ բժշկական լիցենզիայի կամ կրթության։ Նա ձևացրել է, թե ատամնաբույժ է, իրականացրել զննումներ, բուժել, արել անզգայացում և նույնիսկ հեռացրել ատամներ՝ առաջնորդվելով YouTube-ի ձեռնարկներով և ChatGPT-ի խորհուրդներով։

Նա աշխատել է 50-ամյա կնոջ և 44-ամյա տղամարդու հետ, որոնք ևս չունեին բժշկական կրթություն։ Կինը խաղացել է բուժքրոջ դեր և ձեռք բերել բժշկական նյութեր, իսկ տղամարդը պատրաստել է պրոթեզներ։

Կլինիկան գործել է շուրջ երկու տարի՝ սպասարկելով տասնյակ անտեղյակ հիվանդների և ընդհանուր առմամբ վաստակելով շուրջ 4 միլիոն չեխական կրոն։

Ամենազավեշտալին այն է, որ այդ ամբողջ ընթացքում միայն մեկ բողոք է ներկայացվել։ Դրանից հետո ոստիկանությունը սկսել է հետաքննություն, ինչի արդյունքում երեքն էլ ձերբակալվել են։ Նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։