
Վրաստանը արգելք է մտցնում մասնավոր ընկերությունների կողմից հոգեմետ դեղերի ներմուծման վրա, այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ նպատակն է կանխել «դեղերի անպատշաճ օգտագործումը»։
«Հատուկ վերահսկողության ենթակա դեղերի ներմուծումը կլինի միայն պետության իրավասությունը։ Բացի այդ, խիստ վերահսկողություն կսահմանվի դեղերի նշանակման և տրամադրման պրակտիկայի նկատմամբ։ Մենք անընդհատ ուշադիր կհետևենք հոգեմետ դեղերի օգտագործման վիճակագրությանը», – ասել է Կոբախիձեն։
Վարչապետը բացատրել է, որ նոր կանոնը չի նշանակում բժիշկների կողմից դեղատոմսեր գրելու և մասնավոր դեղատների կողմից հոգեմետ դեղեր վաճառելու արգելք։ Սակայն այս ամենը տեղի կունենա ուժեղացված վերահսկողության ներքո։