Ադրբեջանում զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանում զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել

Ադրբեջանում՝ Թովուզում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ 36 մարդ տուժել է, բոլորը դիմել են բժշկական օգնության։  Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախնական վարկածով՝ թունավորման պատճառ է հանդիսացել սնունդը։

Սննդամթերքի անվտանգության գործակալությունը հայտնել է, որ Թովուզում, որտեղ տեղի է ունեցել զանգվածային թունավորումը, սննդի մատակարարման գործունեությունը դադարեցվել է։

Հավելենք՝ ներկայումս հետաքննություն է ընթանում միջադեպի պատճառների վերաբերյալ։