Մինչև 2028 թ-ն կստեղծեվն 200 000 աշխատատեղեր միջինում 3 500 լարի աշխատավարձով․Կոբախիձե

Մինչև 2028 թ-ն կստեղծեվն 200 000 աշխատատեղեր միջինում 3 500 լարի աշխատավարձով․Կոբախիձե

Մեր նպատակն է մինչև 2028 թվականը մեր երկրում գործազրկության մակարդակը հասցնել առավելագույնը 4%-ի։ Դրան հասնելու համար մենք ցանկանում ենք ստեղծել 200 000 աշխատատեղ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին ներկայացրած իր տարեկան հաշվետվության ժամանակ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իշխանության կողմից սահմանված տեմպերով, չորս տարվա ընթացքում երկրում բավականին իրատեսական է ստեղծել լրացուցիչ 200 000 աշխատատեղ։

«Տնտեսական աճը արտացոլվեց նաև բնակչության միջին աշխատավարձի աճով։ 2025 թվականի առաջին եռամսյակում միջին աշխատավարձը կազմել է 2 170 լարի։ Ես կցանկանայի հիշեցնել այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք դեռևս 2012 թվականին։ Այն ժամանակ միջին աշխատավարձը կազմում էր 712,5 լարի, հետևաբար, այս ժամանակահատվածում մենք մեր երկրում միջին աշխատավարձը 3 անգամ ավելացրեցինք։ Այստեղ նույնպես մենք ունենք 2028 թվականի համար հավակնոտ նպատակ։ Մենք ցանկանում ենք, որ միջին աշխատավարձը հասնի 3500 լարիի։ Հաշվի առնելով ներկայիս տեմպերը՝ սա բավականին իրատեսական է», – ասաց Իրակլի Կոբախիձեն։