Վրաստանում օտարերկրացիների աշխատանքային իրավունքի ստացման արժեքը

Վրաստանում օտարերկրացիների աշխատանքային իրավունքի ստացման արժեքը

Վրաստանում աշխատանքային միգրացիայի մասին օրենքը խստացվում է։ Ավելի կոնկրետ, Վրաստանում աշխատելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն։

Սա են ենթադրում «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք խորհրդարանը հաստատեց արագացված կարգով՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան․

Կանոնակարգի համաձայն՝ «օտարերկրյա աշխատողներին թույլատրվելու է աշխատանքի ընդունվել միայն այն պայմաններում, երբ ապացուցվի, որ համապատասխան պաշտոնները տեղական անձնակազմին հասանելի չէ»։

Իր հերթին, օտարերկրացիները պետք է ձեռք բերեն աշխատանքային արտոնագիր։ Փոփոխությունների համաձայն, Վրաստանում բնակվող օտարերկրացին իրավունք ունի դիմելու աշխատանքի իրավունքի համար միայն այն դեպքում, եթե օրինական է գտնվում Վրաստանում։
Ինչ վերաբերում է ներգաղթյալին աշխատանքային թույլտվություն տրամադրելու ծառայության վճարին, այդ թվում՝ նշված թույլտվությունն արագացված վարչական ընթացակարգով տրամադրելու դեպքում, սա սահմանվում է 500 լարիից ոչ ավելի։ Ինչպես կարդում ենք փաստաթղթում, վերոնշյալ գումարը կներառվի Պետական ​​զբաղվածության խթանման գործակալության բյուջե։

Դրան զուգահեռ, «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքի խստացմանը զուգընթաց, սահմանվում են նաև նոր տուգանքներ օրենքի համապատասխան պահանջների խախտումների համար։ Ավելի կոնկրետ, համապատասխան իրավունքներ չունեցող օտարերկրացուն աշխատանքի ընդունելու դեպքում և՛ գործատուն, և՛ աշխատանքի ընդունված օտարերկրացին կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ կրկնության դեպքում դրամական տույժը կկրկնապատկվի։