ՔՈՎԻԴ-19 համավարակը հանգեցրել է խրոնիկական մարսողական խանգարումների զգալի աճի

ՔՈՎԻԴ-19 համավարակը հանգեցրել է խրոնիկական մարսողական խանգարումների զգալի աճի

Cedars-Sinai հետազոտողների գլխավորած ուսումնասիրությունը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում հայտնաբերել է խրոնիկական մարսողական խանգարումների, մասնավորապես՝ գրգռված աղիքի համախտանիշի զգալի աճի։

Neurogastroenterology & Motility բժշկագիտական  հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքներն ընդգծում են համավարակին առնչվող սթրեսի և աղիք-ուղեղ առանցքի միջև հնարավոր կապը։

Այնպիսի վիճակներ, ինչպիսին գրգռված աղիքի համախտանիշը և խրոնիկական իդիոպաթիկ փորկապությունն են, որոնք հայտնի են նաև որպես աղիք-ուղեղ հաղորդակցության խանգարումներ, տարածված ստամոքս-աղիքային խանգարումներ են, որոնք առաջանում են աղիքի և նյարդային համակարգի միջև բարդ փոխազդեցություններից:

Որոշ գնահատականներով՝ Միացյալ Նահանգների բնակչության գրեթե 40%-ի շրջանում ախտորոշվում է աղիք-ուղեղի առնվազն մեկ խանգարում, ինչն այդ հիվանդությունները առողջապահական բեռի և կյանքի որակի նվազման հիմնական աղբյուր է դարձնում։

Վիրուսային վարակի և մարսողական համակարգի առողջության միջև կապն ավելի լավ հասկանալու համար հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ում ավելի քան 160 հազար  2020 թվականի մայիսից մինչև 2022 թվականի մայիսը անցկացված ազգային առցանց հարցմանը մասնակցած չափահասների տվյալները։

Մասնակիցները մարսողական համակարգի ախտանիշներին, հոգեկան առողջությանը և կենսակերպի փոփոխություններին վերաբերող մանրամասն հարցաթերթիկներ են լրացրել։

Ժամանակի ընթացքում արձագանքները հետևելով՝ հետազոտողները հայտնաբերել են աղիքային համակարգին առնչվող առողջական խնդիրների կայուն աճ, որը սկսվել է համավարակի վաղ շրջանում և շարունակվել է ամբողջ հետազոտության ընթացքում։

Հիմնական արդյունքները ցույց են տվել, որ՝

ԱՄՆ չափահասների շրջանում գրգռված աղիքի համախտանիշի դեպքերը 2020 թվականի մայիսի 6%-ից 2022 թվականի մայիսին աճել են 11%-ով։

Խրոնիկական իդիոպաթիկ փորկապության դեպքերի թիվը փոքր-ինչ աճել է՝ 6,0%-ից հասնելով 6,4%-ի։

Հետազոտողները նշել են, որ IBS-ի մասին հաղորդած չափահասների շրջանում ամենատարածվածը խառը գրգռված աղիքի համախտանիշ -ն էր՝ գրգռված աղիքի համախտանիշի ենթատեսակ, որի դեպքում մարդն ունենում է և՛ փորլուծություն, և՛ փորկապություն:

Հետազոտողները ֆունկցիոնալ ստամոքս-աղիքային խանգարումների այլ տեսակների զգալի աճ չեն նկատել։