Ի՞նչ է արվելու Նինոծմինդայի արջերի հետ. քաղաքապետարանը պաշտոնական պատասխան է ստացել

Ի՞նչ է արվելու Նինոծմինդայի արջերի հետ. քաղաքապետարանը պաշտոնական պատասխան է ստացել

Հունիսի սկզբից Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները մտահոգված են գյուղերի և Նինոծմինդայի փողոցներում գիշատիչ կենդանու հայտնվելու կապակցությամբ։ Ականատեսների խոսքով՝ գիշատիչը հիմնականում հայտնվում է գիշերը՝ շարժվում է փողոցներով և սնունդ է փնտրում աղբամանների մոտ։ Սա ցույց է տալիս, որ կենդանին քաղցած է և կարող է վտանգավոր լինել։

Նինոծմինդայի քաղաքապետարանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հարցերի բաժնի պետ Արման Պողոսյանի խոսքով՝ հունիսի 11-ին քաղաքապետարանը այս հարցով կապ է հաստատել Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ։ Նախարարությունից պատասխանը ստացվել է հինգ օր առաջ։

«Մեզ տեղեկացրին, որ պետք է ստեղծվի հատուկ խումբ, որը կուղարկվի Նինոծմինդա։ Սակայն այս պահին մենք ճշգրիտ չգիտենք, թե երբ կկազմավորվի այդ խումբը և երբ կժամանի մեր տարածաշրջան», – նշեց Արման Պողոսյանը։

Մենք կապ հաստատեցինք Բնապահպանության նախարարության հետ։ Գերատեսչությունը բացատրեց, որ համապատասխան օրենսդրությունը փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմիններին, որի համաձայն նրանք պարտավոր են ստեղծել որսորդական խմբեր։ Այս խմբերի նպատակն ու պարտականությունն է վերացնել այն գիշատիչներին, որոնք սպառնալիք և վնաս են ներկայացնում բնակչության համար։

Radio NOR · Мэрия Ниноцминды получила письменный ответ от Министерства охраны окружающей среды.