Ուսուցիչների համար նոր սխեմայի ստեղծման վերջնաժամկետը հետաձգվել է

Ուսուցիչների համար նոր սխեմայի ստեղծման վերջնաժամկետը հետաձգվել է

Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի №241 որոշմամբ հաստատված «Ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի մասին» որոշման մեջ հերթական փոփոխություններն են կատարվել, ըստ որոնց` մինչև 2026 թվականի հունվարի 1-ը դադարեցվում են այնպիսի հոդվածների գործողությունը, որոնք վերաբերում էին ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու կարգավիճակների փոփոխման ուղիներին։

Կրթության նախարարությունն ուսուցիչների նոր սխեմայի մշակման ժամկետը երկարացրել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. հրամանի մասին տեղեկությունը տարածվել է երեկ։

Մասնավորապես, դադարեցվել է հետևյալ բովանդակության հոդվածների գործողությունը.

  • Ընդհանուր կրթական հաստատության բազայում ուսուցչի պարտականություններ
  • Առաջատար ուսուցչի կարգավիճակի շնորհում
  • Մենթոր ուսուցչի կարգավիճակի շնորհում
  • Ուսուցչի գործնական մասի գնահատման վերաբերյալ առաջարկի ներկայացում
  • Ուսուցչի գործնական մասի գնահատման վերաբերյալ եզրակացության բողոքարկում
  • Դպրոցի բազայում հատուկ ուսուցչի մասնագիտական զարգացում
  • Առաջատար հատուկ ուսուցչի կարգավիճակ
  • Մենթոր հատուկ ուսուցչի կարգավիճակ
  • Առաջատար հատուկ ուսուցչի կարգավիճակի շնորհում
  • Մենթոր հատուկ ուսուցչի կարգավիճակի շնորհում
  • Հատուկ ուսուցչի գործնական գործունեության (պորտֆոլիոյի) գնահատման վերաբերյալ առաջարկի ներկայացում։