Կայանատեղիի համար տղամարդը սպանել է իր հարևանին

Կայանատեղիի համար տղամարդը սպանել է իր հարևանին

Իսանիում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդը սպանել է իր հարևանին կոնֆլիկտի ֆոնին։ Ռուսթավի 2-ի փոխանցմամբ՝ բախումը տեղի է ունեցել կայանատեղիի համար։

Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսնյուսը», մեղադրյալը նաև մարմնական վնասվածքներ ունի. նա գտնվում է կլինիկայում։

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ներառում են կանխամտածված սպանություն և հրազենի ապօրինի ձեռքբերում և պահպանում։