
Ձյուն է տեղացել Թուրքիայի հյուսիս-արևելքում։ Ըստ լրատվամիջոցների՝ Ռիզե քաղաքի լեռնային շրջանում ջերմաստիճանը կտրուկ իջել է։
Ռիզեն գտնվում է Սև ծովի ափին՝ Վրաստանի սահմանից 120 կիլոմետր հեռավորության վրա։
Տեղացի լրագրողի խոսքով՝ հուլիսին երբեք ձյուն չի եղել։
«Ռիզեում մենք սովոր ենք աննորմալ եղանակային փոփոխություններին։ Մարտին մի քանի անգամ ձյուն ենք ունեցել, բայց երբեք այսքան շատ։ Տարեցները ասում են, որ 30-40 տարի առաջ հուլիսին ձյուն են տեսել, բայց երբեք այսքան շատ», – նշում է տեղացի լրագրողը։
Ձյունը ծածկել է առնվազն 100 կիլոմետր տարածք։ Արտվին քաղաքն է ամենաշատ խնդիրներ առաջացրել։
Միևնույն ժամանակ, երկրի այլ մասերում հրդեհներ են շարունակվում։ Արդյունքում՝ Իզմիրում երկու մարդ է մահացել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրդեհների մեծ մասը առաջացել է անսարք էլեկտրական մալուխներից։ Ձերբակալվել է 44 կասկածյալ՝ հիմնականում աշխատողներ և ֆերմերներ։