Վերջին 10 օրվա ընթացքում Թուրքիայում բռնկվել է 761 հրդեհ

Վերջին 10 օրվա ընթացքում Թուրքիայում բռնկվել է 761 հրդեհ

Վերջին 10 օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 761 հրդեհ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական իշխանություններին։

Նրանք հայտնել են, որ կիրակի օրվա դրությամբ բոլոր հրդեհները մարվել կամ վերահսկողության տակ են վերցվել, այդ թվում՝ Իզմիր, Սաքարյա, Հաթայ, Բիլեջիկ, Մանիսի, Ստամբուլ և Բուրսա նահանգներում բռնկված 20 խոշոր հրդեհները։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ միայն Իզմիրում, որտեղ վնասի ամբողջական չափը դեռևս գնահատվում է, հրդեհներից լուրջ վնաս է կրել առնվազն 228 տուն։

Նա ասել է, որ իրենց տները կորցրած մարդիկ կտեղափոխվեն ժամանակավոր բնակարաններ։ interpressnews.ge