Հուլիսի 9-11-ը որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հուլիսի 9-11-ը որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Վրաստանի որոշ շրջաններում հուլիսի 9-11-ը սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, իսկ որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։

Այս մասին տեղեկատվություն է հրապարակել շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Իմերեթի, Սամեգրելո և Շիդա Քարթլի շրջաններում ժամանակ առ ժամանակ կփչեն ուժեղ արևելյան քամիներ։

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև՝ ամպրոպով, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +32, +36 աստիճան։

«Ափամերձ շրջաններում՝ Բաթումիում, Քոբուլեթիում, Անակլիայում, Փոթիում՝ սպասվում է հիմնականում չոր եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +32, +35 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում՝ Զեստափոնիում, Քութայիսում, Սամտրեդիայում, Զուգդիդիում, Մարտվիլիում, Օզուրգեթիում՝ սպասվում է հիմնականում չոր եղանակ, ժամանակ առ ժամանակ կփչեն ուժեղ արևելյան քամիներ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +34, +36 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում՝ Ամբրոլաուրիում, Օնիում, Ցագերիում, Շովիում, Ճիաթուրայում, Սաչխերեում, Խուլոյում, Ռիկոթի լեռնանցքում՝ հնարավոր է կարճատև անձրև՝ ամպրոպով, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +34, +36 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրադիր շրջաններում՝ Մեստիայում, Բախմարոյում՝ հնարավոր է կարճատև անձրև՝ ամպրոպով, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +27, +29 աստիճան։

Քարթլիում՝ Ռուսթավիում, Բոլնիսիում, Մառնեուլիում, Գարդաբանիում, Գորիում, Ցխինվալում կարճատև անձրև է սպասվում ամպրոպով, Գորիում և Ցխինվալում կփչեն ուժեղ արևելյան քամիներ։ Շիդա Քարթլիում օդի ջերմաստիճանը կկազմի +34, +36 աստիճան, իսկ Քվեմո Քարթլիում՝ +37, +39 աստիճան։

Կախեթիում՝ Սագարեջոյում, Թելավիում, Գուրջաանիում, Սիղնաղիում, Լագոդեխիում, Ղվարելիում, Ախմետայում, Դեդոփլիսծղարոյում՝ հնարավոր է կարճատև անձրև ամպրոպով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +32, +34 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում՝ Ախալցխայում, Բորժոմիում, Դուշեթիում, Թիանեթիում, Փասանաուրիում՝ հնարավոր է «Կարճատև անձրև ամպրոպով։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի +32, +34 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում՝ Ախալքալաքում, Ծալկայում, Բակուրիանիում, Գուդաուրիում, Օմալոյում, սպասվում է կարճատև անձրև ամպրոպով, օդի ջերմաստիճանը կկազմի +21, +23 աստիճան», – ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։