
Վրաստանում աղետների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման համար 2025 թվականի բյուջեից հատկացված գումարը մեծացել է 7 մլն լարիի չափով` դառնալով 96 մլն 301 հազար 900 լարի։ Ընդլայնվել է նաև համայնքների ցանկը։
«Վրացական երազանք»-ի վարչակազմի կայքում հրապարակված հուլիսի 3-ի 1068-րդ որոշման համաձայն՝ փոփոխություն է կատարվել Վրաստանի կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի 186-րդ որոշման մեջ։
Նշենք, որ ընթացիկ տարվա բյուջեում աղետի հետևանքների վերացման միջոցառումների համար հատկացված գումարի չափը մի քանի անգամ ճշգրտվել է։
Հունվարի վերջին տարածաշրջանային նախագծերի հիմնադրամից 6 մլն 400 հազար լարի էր հատկացվել ընդամենը 8 համայնքի՝ աղետների հետևանքների վերացման միջոցառումների համար։
Դրանից հետո կրկին ճշգրտվեց աղետների հետևանքների վերացման համար հատկացված միջոցների չափը և համայնքների թիվը՝ միջոցներ հատկացնելով 45 համայնքի։