Ընտանի կենդանիներին լքելը կարգելվի

Ընտանի կենդանիներին լքելը կարգելվի

Խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն, կարգելվի ընտանի կենդանիներին լքումը, և դրա համար սահմանվել են հատուկ կանոնակարգեր։

Նշված օրենքը, կենդանիների լքման մասով, ներառում է հետևյալ 3 կետը․

  1. Արգելվում է կենդանու լքումը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են օրենքով նախատեսված կենդանու պատշաճ խնամքի և/կամ տիրոջ ու կենդանու համատեղ գոյության անհնարինության օբյեկտիվ նախադրյալներ։
  2. Այս հոդվածի առաջին կետով նախատեսված դեպքերում կենդանու տերը պարտավոր է ողջամիտ ժամկետում նոր տեր գտնել կենդանու համար, իսկ եթե դա անհնար է՝ կենդանուն տեղափոխել ապաստարան։
  3. Տիրոջ կողմից կենդանու համար նոր տեր գտնելու դեպքում՝ նոր տիրոջը պարտադիր պետք է գրանցել տվյալների միասնական բազայում։

Խորհրդարանի ընդունած «Ընտանի կենդանիների մասին» օրենքի 5-րդ հոդվածը, որը կարգավորում է կենդանիների լքման հարցը, ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։