
Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց:
«Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ նման ձմերուկ ուտելու դեպքում մարդը կարող է խնդիրներ ունենալ ստամոքս-աղիքային համակարգի հետ։ Սա հատկապես վերաբերում է տարեցներին, հղի կանանց և թույլ իմունիտետ ունեցող մարդկանց։
Եզրափակելով՝ մասնագետը հավելել է, որ ավելի լավ է գնել ամբողջական ձմերուկներ և կտրատել դրանք անմիջապես ուտելուց առաջ։