Անզգուշությունը հրդեհի առաջացման պատճառ է դարձել Օրոջալար գյուղում

Անզգուշությունը հրդեհի առաջացման  պատճառ է դարձել Օրոջալար գյուղում

Օգոստոսի 26-ին Օրոջալար գյուղի բնակիչ Հայկազ Հանեսյանի տան պահեստասրահում հրդեհ էր բռնկվել:

Հրդեհի առաջացման պատճառը կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է եղել:

Տանտիրոջ խոսքով` հրդեհն առաջացել է ժամը 14:00-ի սահմաններում: Հայկազ Հանեսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տան բակում վառված կրակի կայծերից հրդեհ է բռնկվել պահեստասրահի տանիքի խոտածածկույթին:

Տան անդամները, տեսնելով, որ կրակը աստիճանաբար մոտենում է տանը, զանգել են Հրշեջ ծառայություն:

Վերջինս ամբողջությամբ հանգցրել է կրակը:

Գարուշ Արզումանյան