Թբիլիսիում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

Թբիլիսիում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել

«Պլոշադ Վոկզալնայա» մետրոյի կայարանի մոտակայքում շենքի մի մասի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Զոհերի որոնման գործողությունն ավարտվել է ուշ գիշերը։

«Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները, որոնք անմիջապես տարհանել են քաղաքացիներին։ Մարդկային ուժերից բացի, որոնողական-փրկարարական աշխատանքներին ներգրավվել է նաև ծանր տեխնիկա։ Ավերածությունների հետևանքով երկու մարդ մահացել է, մեկ անձ ստացել է առողջական վնասվածքներ, ով տեղափոխվել է բժշկական հաստատություն՝ շտապ օգնություն ստանալու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։