Վարորդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել

Վարորդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել

Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը շանը կապել մեքենայից և քարշ տվել։ 

Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանում։ 

Auroranews-ը կապ է հաստատել Ներքին գործերի նախարարության հետ։ Նախարարությունից  հայտնել են, որ վարորդը հայտնաբերվել է և ոստիկանության աշխատակիցները նրան շուտով բերման կենթարկեն: