Ադիգենում 34-ամյա տղամարդ է սպանվել․ մեկ անձ ձերբակալվել է

Ադիգենում 34-ամյա տղամարդ է սպանվել․     մեկ անձ ձերբակալվել է

Ադիգենում սպանություն է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունը բացահայտել է Ադիգենում տեղի ունեցած սպանության դեպքը՝ մեկ անձ ձերբակալվել է։

Քննության տվյալներով՝ մեղադրյալը փոխադարձ վեճի հիման վրա սառը զենք է հասցրել 34-ամյա տղամարդու մարմնին և փախել դեպքի վայրից։ Վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակ։

Կանխամտածված սպանության փաստի առթիվ հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։