
2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է 525 մարդ, ինչն արդեն ավելի է, քան նախորդ տարվա արտաքսվածների թիվը՝ 363: Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության տվյալներից։
Վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում 219 մարդ ստիպված է եղել հարկադիր լքել երկիրը, իսկ երկրորդ եռամսյակում այդ թիվը հասել է 306-ի։
Ինչ վերաբերում է արտաքսվածների քաղաքացիությանը, ապա տարվա առաջին 6 ամիսներին Վրաստանից ամենաշատ քաղաքացիներ են արտաքսվել Հնդկաստանից, որին հաջորդում են Իրանը և Չինաստանը։
Վրաստանից արտաքսված քաղաքացիների բաշխումը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին, ըստ ազգության – Առաջատար 5-ը.
Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից արտաքսված անձանց 32.57%-ը Հնդկաստանի կամ Իրանի քաղաքացիներ են։