Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ճապոնիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում կանանց կյանքի միջին տևողությունը 2024 թվականին կազմել է 87.13 տարի, իսկ տղամարդկանցը՝ 81.09 տարի

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին։Այդ տվյալների համաձայն՝ Ճապոնիան, այսպիսով, 40-րդ անգամ սահմանել է կանանց կյանքի տևողության համաշխարհային ռեկորդ։ Տղամարդկանց կյանքի տևողության առումով Ճապոնիան զբաղեցնում է 6-րդ տեղը՝ զիջելով Շվեդիային, Շվեյցարիային և Նորվեգիային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում է, որ ցուցանիշը գրեթե չի փոխվել նախորդ տարվա համեմատ. տղամարդկանց կյանքի տևողության տարբերությունը կազմել է 0.00%, իսկ կանանցը՝ 0.01%։

Աղբյուրը՝ armlur.am