Թբիլիսիում վթարի հետևանքով մոպեդի վարորդ է մահացել

Թբիլիսիում վթարի հետևանքով մոպեդի վարորդ է մահացել

Թբիլիսիի Ցինցաձե փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է: Ըստ տեղեկությունների՝ բախվել են մեքենա և մոպեդ, ինչի հետևանքով մոպեդի վարորդը տեղում մահացել է։

Ինչպես «interpressnews»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։