Հրդեհ է բռնկվել Սպասովկա գյուղի անտառի մոտակայքում

Հրդեհ է բռնկվել Սպասովկա գյուղի անտառի մոտակայքում

Տևական չոր և շոգ եղանակի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետում հրդեհների դեպքերը գնալով շատանում են:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16:30-ի սահմաններում Սպասովկա գյուղի անտառի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որը քամու պատճառով մեծ թափ է առել և մոտեցել անտառածածկ տարածքին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հրշեջ ծառայությունը ժամանել է դեպքի վայր և մարել կրակը:

Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.

Գարուշ Արզումանյան