
Քարելի մունիցիպալիտետի Բեբնիսի գյուղում սպանության մեջ կասկածվողը կրակ է բացել ոստիկանների վրա՝ վիրավորելով նրանցից երկուսին։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել 50-ամյա տղամարդու սպանության մասին հաղորդումից հետո։ Նրան ձերբակալելու փորձի ժամանակ կասկածյալը՝ զոհի 44-ամյա հարևանը, մի քանի կրակոց է արձակել և փախել, սակայն շուտով ձերբակալվել է։
«Կրակոցների հետևանքով վիրավորվել են Շիդա Քարթլիի երկու ոստիկան։ Երկուսն էլ տեղափոխվել են կլինիկա՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Հետաքննություն է սկսվել կանխամտածված սպանության հոդվածով. եթե մեղադրանք առաջադրվի, գործը կվերաորակավորվի։