Ջարդել են Զուրաբ Ժվանիայի անվան ուսումնական կենտրոնի աստիճանները

Ջարդել են  Զուրաբ Ժվանիայի անվան ուսումնական կենտրոնի աստիճանները

Ջարդել են Նինոծմինդա քաղաքի Զուրաբ Ժվանիայի անունը կրող ուսումնական կենտրոնի շենքի աստիճաններից մի քանիսը:

Ինչպես մեզ տեղեկացրին ուսումնական կենտրոնի ադմինիստրացիայից, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին: Կենտրոնի աշխատակիցներից և ոչ մեկը շենքում չի եղել այդ պահին: Քարերի վրա առկա են եղել մեքենաների անվադողերի հետքեր: Ըստ երևույթին դեռևս անհայտ անձը կամ անձինք մեքենայով բարձրացել են աստիճանասանդուղքների վրա, որի հետևանքով դրանց մի մասը ջարդվել է, իսկ մյուս մասը` վնասվել:

Կատարվածի առթիվ տարվում է քննություն:

Գարուշ Արզումանյան