Հաստատվել են COVID-ի բավականին շատ դեպքեր․ վարակաբան

Հաստատվել են COVID-ի բավականին շատ դեպքեր․ վարակաբան

Վարակիչ հիվանդությունների մասնագետ Մայա Բուցաշվիլին կոչ է անում քաղաքացիներին կորոնավիրուսի թեստ հանձնել, եթե վարակի նշաններ են ցուցաբերում։ Նա Ֆեյսբուքում գրում է.

«Մի մոռացեք COVID-ի թեստ հանձնել ջերմություն ունեցող վարակի ժամանակ։ Ես չեմ կարող ճշգրիտ վիճակագրություն տրամադրել, բայց այժմ բավականին շատ դեպքեր են հաստատվում ինչպես ՊՇՌ, այնպես էլ արագ թեստերի միջոցով։

Երբեմն ախտանիշները դրսևորվում են միայն բարձր ջերմության, երբեմն՝ հազի տեսքով։ Կան նաև լուծի դեպքեր», – գրում է Մայա Բուցաշվիլին։

Աղբյուրը՝ sovanews.tv