
Աբասթումանում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ՝ գլխի հրազենային վերքով։
Sknews-ի տվյալներով՝ դիակը հայտնաբերվել է անտառում երեկ՝ օգոստոսի 21-ին, երեկոյան։
Աբասթումանի աստղադիտարանի փոխտնօրեն Վաժա Կուլիջանիշվիլիի խոսքով՝ մահացածը աստղադիտարանում չի հանգստանում։
Մեր տեղեկություններով՝ մահացածը Սամցխե-Ջավախեթիից չէ, նա այլ մունիցիպալիտետի բնակիչ է։
Լևան Սամխարաուլիի անվան Ախալցխայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ «Դիակն արդեն զննվել է, մենք չգիտենք, թե ինչ է պատահել։ Նա գլխի հրազենային վերք ունի։ Մահացածը ծնվել է 1999 թվականին», – ասել է Մերաբիշվիլին։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության դրդմանը։