
Ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա Թբիլիսիի բնակչուհու՝ ամուսնու սպանության մեղադրանքով: Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Զոհը ընդամենը 22 տարեկան է: Քննիչների տվյալներով՝ զույգը վիճաբանել է իրենց բնակարանում ուրբաթ օրը, և այդ ժամանակ մեղադրյալը սառը զենքով մահացու վիրավորել է տղամարդուն։
Նա ձերբակալվել է միջադեպից կարճ ժամանակ անց: Դանակը առգրավվել է որպես իրեղեն ապացույց։
Քննությունը շարունակվում է ընտանիքի անդամի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության հոդվածով: Այս հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ: