
18-ամյա հաշմանդամ Անզոր Դավիթուրիի առողջական վիճակն անփոփոխ է, նա կայուն ծանր վիճակում դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ արհեստական շնչառության սարքին միացված։
18-ամյա հաշմանդամ տղան, որը օգոստոսի 21-ի գիշերը չէր ընդունվել Թբիլիսիի երեք հիվանդանոցներից ոչ մեկում, մի քանի ժամ սպասելուց հետո հայտնվել է չորրորդ Geo hospital վերակենդանացման բաժանմունքում և արդեն երրորդ օրն է պայքարում կյանքի համար։
օգոստոսի 23-ին, նրան այցելել է առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ Նրա մայրը՝ Մաիկո Բարաթաշվիլին, Միխեիլ Սարջվելաձեից խորհուրդ է ստացել որդուն թողնել նույն կլինիկայում, քանի որ այլ երկիր տեղափոխվելու դեպքում թռիչքի կամ ճանապարհորդության ընթացքում ռիսկը կմեծանա։
Մաիկո Բարաթաշվիլին խնդրել է, որ իր որդուն շտապօգնության մեքենայով տեղափոխեն Թուրքիա։ Նրա պնդմամբ` իր հաշմանդամ որդին «կյանքի և մահվան սահմանագծին է հոսպիտալացման ուշացման պատճառով»։

