Վրաստանի վարչապետը մեկնել է ԱՄՆ

Վրաստանի վարչապետը մեկնել է ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սեպտեմբերի 21-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին:

Նյու-Յորք այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին սեպտեմբերի 19-ին կմասնակցի «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության նիստին, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի նախագահին կհանձնի OGP-ի նախագահությունը: Ըստ կառավարության տեղեկատվության՝ Վրաստանն առաջին անգամ կլինի 75 երկիր միավորող կազմակերպության ղեկավար երկիր:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի մասնակցության այցի շրջանակներում ծրագրված են կառավարության ղեկավարի հանդիպումներ՝ միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Կվիրիկաշվիլին մի շարք միջոցառումների մասնակից կդառնա, հրավիրված է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թամփի և առաջին տիկնոջ կողմից ՄԱԿ-ի պատվիրակության ղեկավարների պատվին կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը:

www.aliq.ge