Հրդեհի հետևանքով այրվել են Ղալաչայի տարածքի տնկիները

Հրդեհի հետևանքով այրվել են Ղալաչայի տարածքի տնկիները

Ղալաչայի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել են ծառերի տնկիները:

Դեպքի վայր ժամանած հրշեջ ջոկատին հաջողվել է մարել կրակը, սակայն տնկիների մեծ մասը, որոնք տնկվել էին ամռանը, այրվել է:

Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդայի երիտասարդների նախաձեռնությամբ Ղալաչայի տարածքում անցկացվել էր շաբաթօրյակ և ծառատունկ:

Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են:

Գարուշ Արզումանյան