Կեղծ ահազանգ Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցից

Կեղծ ահազանգ Նինոծմինդա քաղաքի թիվ  4  դպրոցից

Սեպտեմբերի 21-ին ժամը 10:40-ի սահմաններում Նինոծմինդայի ոստիկանությունը ահազանգ էր ստացել առ այն, որ Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցում սպանություն է տեղի ունեցել:

Դպրոց են մեկնել Շտապ օգնության մեքենան և ոստիկանության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Հանգամանքները ճշտելուց հետո պարզ է դարձել, որ 112 համարին էր զանգել դպրոցի աշակերտներից մեկը:

Վրաստանի օրենսդրության համաձայն կեղծ ահազանգ կատարելու համար մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներին հասնում է տուգանք` 100-300 լարիի չափով, իսկ տարվա ընթացքում կրկին անգամ կեղծ ահազանգ կատարելու դեպքում տուգանքի չափի կկազմի 500 լարի: Այս դեպքում տուգանքը վճարելու համար պատասխանատու են համարվում անչափահասի ծնողները կամ նրանց փոխարինող անձինք:

Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը