Ադիգենում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

Ադիգենում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

Ադիգենի Արալ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 15-ամյա տղա է մահացել։

SKnews-ի տվյալներով՝ բախվել են բեռնատար և միկրոավտոբուս։ Նրանց տվյալներով՝ մահացածը «Զարզմա Ակադեմիա» ֆուտբոլային թիմի անդամ էր։ Ֆուտբոլային թիմի երեխաները մարզումից հետո տուն էին վերադառնում։

«Մոտ 10 երեխա է բերվել։ Մեկը՝ 15 տարեկան, կենսական նշաններ չի ունեցել։ Մյուս երեխաներից ոչ մեկը ցավ չի զգում»,- ասել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի կլինիկական ղեկավար Վախթանգ Շալամբերիձեն։

Ինչպես «interpressnews»-ին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։