Ավտովթարի զոհ է դարձել Նինոծմինդա քաղաքի 63-ամյա բնակիչը

Ավտովթարի զոհ  է  դարձել Նինոծմինդա քաղաքի 63-ամյա բնակիչը

Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Նինոծմինդա-Սաթխա ավտոճանապարհին ՎԱԶ 21 07 ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, բախվել է ավանակի սայլին:

Բախման արդյունքում տեղում մահացել է սայլի վրա գտնվող 1954 թ. թվականին ծնված Նինոծմինդա քաղաքի բնակիչ Կ. Մուրադյանը:

Վրաերթ կատարած ավտոմեքենայի ղեկին է գտնվել Մեծ Արագյալ գյուղի բնակիչ 1962թ. ծնված Ռ. Ծառուկյանը:

Ավտոպատահարի վայրում են աշխատում Վրաստանի Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության փորձագետները:

Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը