Փոքր Գոնդուրա գյուղում այրվել է բնակչի 10 տոննա խոտը

Փոքր Գոնդուրա գյուղում այրվել է բնակչի 10 տոննա խոտը

Սեպտեմբերի 23-ին հրդեհի հետևանքով այրվել է Փոքր Գոնդուրա գյուղի բնակիչ Ռազմիկ Քրմաջյանին պատկանող 10 տոննա խոտը:

Հրդեհն առաջացել է ժամը 13:50-ի սահմաններում: Համագյուղացիների խոսքերի համաձայն՝ հրդեհն առաջինը նկատել են հարևանները, տեղեկացրել տանտիրոջը և ահազանգել Հրշեջ ծառայությանը: Վերջինիս հաջողվել է մարել կրակը, սակայն խոտի դեզի ոչ մի հատված այդպես էլ չի հաջողվել փրկել կրակի ճիրաններից:

Գարուշ Արզումանյան