«Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» ընտրական բլոկը ներկայացրեց Նինոծմինդայի իր թեկնածուներին

«Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» ընտրական բլոկը  ներկայացրեց  Նինոծմինդայի  իր թեկնածուներին

Սեպտեմբերի 27-ին Նինոծմինդա քաղաքում «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» ընտրական բլոկը ներկայացրեց իր թեկնածուներին:

Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում էին հավաքվել ընտրական բլոկի համախոհները, որտեղ Դավիթ Բաքրաձեն ներկայացրեց կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Արայիկ Բդոյանին և Նինոծմինդայի համայնքից սակրեբուլոյի պատգամավորների մեծամասնական թեկնածուներ Վարազդատ Արզումանյանին և Իլյա Մոսոյանին:

Տեղական ինքնակառավարման ընտրությունների ընտրություններում այս կուսակցությունն են ներկայացնում նաև սակրեբուլոյի պատգամավորի մեծամասնական թեկնածուներ Խոսրով Մոսոյանը Գանձայի գյուղական համայնքից, Գագիկ Պոդողլյանը` Գոնդուրայի գյուղական համայնքից, Ժորա Մոսոյանը` Գորելովկայի գյուղական համայնքից, Արմենուհի Մղդեսյանը` Խանչալիի գյուղական համայնքից, Արտաշ Ղազարյանը` Հեշտիայի գյուղական համայնքից, Վաչագան Խոդերյանը Սաթխայի գյուղական համայնքից, Հրաչիկ Մզիկյանը` Խուրգումոյի գյուղական համայնքից, Սեդրակ Մղդեսյանը` Փոկայի գյուղական համայնքից:

Անահիտ Զալալյան